211652_close_icon
views-count2548 դիտում article-date 15:31 04-09-2018

ՀՀ վարչապետը ոչ մի խնդիր չի տեսնում Շանթ Հարությունյանի մամուլի ասուլիս տալու հարցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է արդարադատության նախարարին, որ օրենքով սահմանված կարգով հնարավորություն ընձեռվի Շանթ Հարությունյանին մամուլի ասուլիս տալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասվն լրագրողների հետ զրույցում նշեց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: «Եթե նա ցանկանում է լրագրողների հետ շփվել, ոչ մի խնդիր չեմ տեսնում»,-նշեց նա: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» ասուլիսի ժամանակ, պատասխանելով Շանթ Հարությունյանին վերաբերող հարցին, հայտարարել էր, որ քաղբանտարկյալների ազատությունն իր պաշտոնավարման պահից եղել է առաջնահերթություններից մեկը, և իրենք գտել են այն մեխանիզմը, որով դատապարտված անձի պահման ռեժիմը փոխվում է բաց ռեժիմի: Շանթ Հարությունյանի ընտանիքը չի պահանջում, որ Նիկոլ Փաշինյանը միջամտի դատական իշխանության աշխատանքին. նրանք նոր դատաքննություն են ակնկալում:

Նմանատիպ նյութեր