Վաղը Վիկտոր Յանուկովիչը մամուլի ասուլիս կտա
Ռուսաստանի Ռաստով քաղաքում ուրբաթ կկայանա Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի մամուլի ասուլիսը, հաղորդում է РИА «Новости»-ն:
Նշվում է, որ այն կսկսվի Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ին:
Այս մասին հայտնել է Յանուկովիչի շրջապատից կայքի աղբյուրը:
Ասուլիսի անցկացման վայրի մասին կհայտարարվի լրացուցիչ: