211652_close_icon
views-count1995 դիտում article-date 20:02 03-09-2018

Լրագրողը պետք է անաչառ լինի. Արմեն Դուլյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում Ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ հյուրընկալվել էր լրագրող, հեռուստավերլուծաբան Արմեն Դուլյանը: Հանդիպմանը ներկա էին ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ֆակուլտետի նախկին տարիներին շրջանավարտները և ուսանողները: Առաջինկուրսեցիների ուսումնական տարին նախ շնորհավորեց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը: «Դուք ընդունվել եք մի ֆակուլտետ, որտեղ ձեզ զգալու ենք այնպես, ինչպես ձեր տանը: Ֆակուլտետի դասախոսական կազմն անելու է ամեն ինչ, որ այս մասնագիտությունը մի նոր որակով ներկայացնեք հանրությանը»,- նշեց դեկանը և առաջինկուրսեցիներին ներկայացրեց ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը: Լրագրող, հեռուստավերլուծաբան Արմեն Դուլյանը նույնպես շնորհավորեց և բարեմաղթանքներ հղեց առաջինկուրսեցիներին: «Ես շատ ուրախ եմ, որ դուք ընտրել եք այս մասնագիտությունը, որը, ինչպես պարզվում է, շատ հեռանկարային է. կարող եք վարչապետ դառնալ: Բոլորիդ մաղթում եմ, որ վարչապետներ դառնաք»,- նշեց Արմեն Դուլյանը: Խոսելով լրագրողի մասնագիտության կարևորության մասին՝ հեռուստավերլուծաբանը նշեց, որ լրագրության մեջ ամենակարևորն անաչառությունն է, որը շատ դժվար է պահպանել: «Ես առաջին հերթին մաղթում են, որ լրագրության մեջ բոլորդ լինեք անաչառ»,- ասաց նա և հավելեց, որ լրագրողի հիմնական նպատակը փաստ ներկայացնելն է: «Լրագրողը պետք է փաստերը և իրականությունը ներկայացնի այնպես, ինչպես իրականում այն կա, լուրը ներկայացնելուց չպետք է ներկայացնի իր կարծիքը, պետք է զերծ մնա ավելորդ մեկնաբանություններից, իսկ հրապարակախոսական հոդվածում կարող է արտահայտել նաև իր կարծիքը և մեկնաբանությունները»,- ասաց Ա. Դուլյանը: Հանդիպման վեջում լրագրող, հեռուստավերլուծաբան Արմեն Դուլյանը պատասխանեց ուսանողների հարցերին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր