5465 դիտում
11:45 03-09-2018
Ամերիկայի հայ օգնության ֆոնդի կողմից իրականացվում է «Շարունակական բժշկական կրթություն ծրագիր»՝ Արցախի բժիշկների համար
Սկսած 2011թ.-ից` «Ամերիկահայ առողջապահության մասնագետների կազմակերպության » և Ամերիկայի հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) կողմից իրականացվում է « Շարունակական բժշկական կրթություն ծրագիր»՝ Արցախի բժիշկների համար, որի նպատակն է բարձրացնել բնակչության առողջապահական սպասարկման որակը, մասնագետներին ծանոթացնել տարբեր հիվանդությունների ախտորոշման և բուժման նորագույն մեթոդներին, նպաստել հետազոտման ու բուժման ոլորտում ներդրված նորագույն մեթոդների և տեխնոլոգիաների յուրացմանը:
Նշված ծրագրի շրջանակներում, մինչ օրս, Երևանի առաջատար բուժհիմնարկներում վերապատրաստվել է մոտ 240 բժիշկ Արցախի Հանրապետությունից:
ՀՕՖ-ի աջակցությամբ Արցախում իրականացվել են նաև արտագնա դասընթացներ բժիշկների համար` Երևանի առաջատար մասնագետների մասնակցությամբ:
2018 թվականից մեկնարկել է վերապատրաստման նոր ծրագիր համայնքային բուժքույրերի համար, որի շրջանակներում արդեն վերապատրաստվում են Արցախի Հանրապետության Մարտակերտի, Հադրութի, Քաշաթաղի և Շահումյանի շրջանների 124 համայնքային բուժքույր: Այդ նպատակով 2018 թվականի ապրիլ ամսին ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտում որպես դասընթացավարներ վերապատրաստվել են նշված շրջանների բուժմիավորումների 4 բժիշկ և 7 բուժքույր:
Դասընթացները սկսված են, նախատեսվում է առաջին փուլը ավարտել սույն թվականի հոկտեմբերին:
Ծրագիրը շարունակվելու է 2 տարի ևս, որին կընդգրկվեն ԱՀ առողջապահության համակարգի համայնքային բուժքույրերի հիմնական մասը:
Վերոհիշյալ դասընթացները անվճար են, ՀՕՖ-ի գրասենյակի կողմից մասնակիցներին տրամադրվում է ֆինանսական աջակցություն՝ տրանսպորտային և սննդի ծախսերը հոգալու համար:
[b]Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությու ն[/b]
Նմանատիպ նյութեր
1142 դիտում
16:58 26-05-2022
27 դրամաշնորհ Հայաստանի գիտնականներին՝ Հայ օգնության ֆոնդի կողմից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1246 դիտում
13:04 16-12-2021
Արցախի պետնախարարը Հայ Օգնության Ֆոնդի ներկայացուցչի հետ քննարկել է առողջապահական որոշ ծրագրեր
1524 դիտում
15:20 27-09-2016
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայ օգնության ֆոնդի պատվիրակությանը
Այս բաժնից
991 դիտում
19:36 21-01-2025
Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը. ՀՌՀ
631 դիտում
19:24 21-01-2025
Երևանում դիտվում է փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց
928 դիտում
19:12 21-01-2025
Կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը