ԱՀ նախագահը ՀՀ փոխվարչապետ Մ. Գրիգորյանի ղեկավարած պատվիրակության հետ քննարկել է տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է ՀՀ կառավարության մի խումբ անդամների՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։
Ինչպես հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանը և մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք։