211652_close_icon
views-count3375 դիտում article-date 23:06 31-08-2018

32 տարի Նոր Գեղիի համայնքը ղեկավարած Ֆրոնտիկ Թևոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Օգոստոսի 31-ին Նոր Գեղի համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանը: Այս մասին տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանից: Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը և օրենքով սահմանված կարգով դիմել մարզպետին: Մարզպետը սահմանված ժամկետում, համաձայն ՏԻՄ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների, կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։ Հիշեցնենք, որ Ֆրոնտիկ Թևոսյանն այս համայնքը ղեկավարում էր 1986 թվականից:

Նմանատիպ նյութեր