ՈւԵՖԱ. Չնայած ռազմական դրության հավանականությանը, «Վորսկլա»-«Արսենալ» հանդիպումը կկայանա
ՈւԵՖԱ-ն հաստատել է, որ Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Վորսկլա»-«Արսենալ» հանդիպումը կկայանա Պոլտավայում, չնայած Ուկրաինայում ռազմական դրություն մտցնելու հավանականությանը:
«Մենք հաստատում ենք, որ հանդիպումը կանցկացվի պլանավորված ժամանակացույցին համապատասխան: Ինչպես և ՈւԵՖԱ-ի հովանու ներքո բոլոր հանդիպումներում, կձեռնարկվեն անվտանգության բոլոր միջոցառումները», հայտնել է ՈւԵՖԱ-ն:
Հանդիպումը կկայանա նոյեմբերի 29-ին՝ Երևանի ժամանակով 21:55-ին: