211652_close_icon
views-count5594 դիտում article-date 16:31 31-08-2018

Եվրոպայի լիգա. «Արսենալին» խմբային փուլում բաժին հասավ «Ղարաբաղը»

Մոնակոյում կայացավ Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը: E խմբում ընգրկված «Արսենալին» բաժին են հասել պորտուգալական «Սպորտինգը», ադրբեջանական «Ղարաբաղը» և ուկրաինական «Վորսկլան»: Զարմանալիորեն, արդեն երկրորդ անգամ ադրբեջանական թիմերին մրցակից է դառնում թիմ, որտեղ հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը: 2015/16 մրցաշրջանի Եվրոպայի լիգայի խմբային փուլում էլ Դորտմունդի «Բորուսիայի» մրցակիցը ադրբեջանական «Գաբալան» էր: Այն ժամանակ գերմանական թիմում հանդես եկող հայ ֆուտբոլիստը ստիպված էր անվտանգության նկատառումներից ելնելով թիմի հետ չմեկնել Բաքու՝ առաջին խաղին: Մեծ հավանականությամբ, այս անգամ էլ «Արսենալը» Ադրբեջան կմեկնի առանց Մխիթարյանի: [b]Վիճակահանությամբ ձևավորվեցին հետևյալ խմբերը. [/b] A խումբ - «Բայեր», «Լյուդոգորեց», «Ցյուրիխ», ԱԷԿ B խումբ - «Զալցբուրգ», «Սելթիկ», «Լեյպցիգ», «Ռոսենբուրգ» C խումբ - «Զենիթ», «Կոպենհագեն», «Բորդո», «Սլավիա» D խումբ - «Անդերլեխտ», «Ֆեներբախչե», «Դինամո» Զագրեբ, «Սպարտակ» Տրնավա E խումբ - «Արսենալ», «Սպորտինգ», «Ղարաբաղ», «Վորսկլա» F խումբ - «Օլիմպիակոս», «Միլան», «Բետիս», «Դուդելանժ» G խումբ - «Վիլյառեալ», «Ռապիդ», «Սպարտակ» Մոսկվա, «Ռեինջերս» H խումբ - «Լացիո», «Մարսել», «Ֆրանկֆուրտ», «Ապոլոն» I խումբ - «Բեշիքթաշ», «Գենկ», «Մալմյո», «Սարպսբորգ» J խումբ - «Սևիլիա», «Կրասնոդար», «Ստանդարտ», «Ախիսար» K խումբ - «Դինամո» Կիև, «Աստանա», «Ռեն», «Յաբլոնեց» L խումբ - «Չելսի», ՊԱՕԿ, ԲԱՏԷ, «Վիդի» Խմբային փուլի մեկնարկային տուրի հանդիպումները կայանալու են սեպտեմբերի 20-ին, այնուհետև՝ հոկտեմբերի 4-ին և 25-ին, նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 13-ին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր