211652_close_icon
views-count9514 դիտում article-date 14:42 31-08-2018

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում սեպտեմբեր ամսին

[b]Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռներ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +21...+22C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +33...+35C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +10...+12C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ +5...+6C, առավելագույնը՝ +34...+35C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 7...10 մմ): [b]Շիրակի, Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12...+15C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +27...+30C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև +2...+5C(դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -1...+2C, առավելագույնը՝ +25...+27C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 25...35 մմ): [b] Լոռու մարզ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +14...+16C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +28...+31C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը +2...+6C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -1...+2C, առավելագույնը՝ +26...+28C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 32...46 մմ): [b]Տավուշի մարզ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +17...+19C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +30...+35C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +5...+10C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ +3...+7C, առավելագույնը՝ +28...+29C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 38...40 մմ ): [b]Վայոց ձորի մարզ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +21...+23C, լեռնային շրջաններում` +15...+16C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև` +34...+35C, լեռնային շրջաններում՝ +27...+30C, երրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` +10...+12C, լեռնային շրջաններում` +3...+5C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` նախալեռնային շրջաններում՝ +6...+7C, լեռնային շրջաններում՝ 0...+1C, առավելագույնը` նախալեռնային շրջաններում +34...+35C, լեռնային շրջաններում՝ +24...+25C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում՝ 10...15 մմ, լեռնային շրջաններում՝ 22...23 մմ): [b]Սյունիքի մարզ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +20...+23C, նախալեռնային շրջաններում` +14...+16C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +34...+35C, նախալեռնային շրջաններում՝ +27...+30C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` +7...+10C, նախալեռնային շրջաններում` +4...+6C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում՝ +7...+9C, նախալեռնային շրջաններում՝ +4...+5C, առավելագույնը` հովտային շրջաններում +32...+34C, նախալեռնային շրջաններում՝ +28...+29C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում՝ 13...43 մմ, նախալեռնային շրջաններում՝ 19...61 մմ): [b] Երևան քաղաք[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +21...+23C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +34...+35C, երրորդ տասնօրյակում`օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +10...+12C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ +6...+8C, առավելագույնը՝ +34C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 9 մմ):

Նմանատիպ նյութեր