211652_close_icon
views-count12608 դիտում article-date 09:14 31-08-2018

Եթե ինչ-որ մեկը հանցանք է գործել, պետք է պատժվի. Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Արցախում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Սերժ Սարգսյանն արտերկրից վերադառնալուց հետո` օգոստոսի սկզբներին, մեկնել էր Ստեփանակերտ: Մեզ հայտնի դարձավ, որ Արցախում նա հանդիպումներ է ունեցել տեղի իշխանությունների, գործարար շրջանակների հետ: Բոլորն էլ նրանից հետաքրքրվել են Մարտի 1-ի քրեական գործի կապակցությամբ, քանի որ այդ օրերին արդեն սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանավորվել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Սերժ Սարգսյանը, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, ասել է, թե ինքն այդ առնչությամբ մտահոգություններ չունի, եթե իրեն կալանավորեն, իր «ձեռքերը մաքուր են»: Սարգսյանից հետաքրքրվել են նաև կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իր մերձավոր շրջապատի անդամների ձերբակալությունների կապակցությամբ, նաև իր եղբայրների ու նրանց զավակների դեմ հարուցված քրեական գործերից: Սերժ Սարգսյանն այդ կապակցությամբ էլ անկեղծացել է` ասելով՝ եթե ինչ-որ մեկը հանցանք է գործել, պետք է պատասխան տա, պատժվի, և որ ինքը տեղյակ չի եղել այսօր բացահայտվող դեպքերից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր