Ճապոնական դրամաշնորհով կհամալրվի հնագիտական լաբորատորիան
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացել նաև 2018թ. փետրվարի 16-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի` հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման համար սարքավորումների բարելավման ծրագիր» դրամաշնորհի համաձայնագիրը հաստատելու մասին» Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին:
Նկատի ունենալով կենտրոնի հնագիտական ֆոնդում պեղումների արդյունքում կուտակված հսկայական քանակի պատմամշակութային արժեքների վերականգնման հրատապությունը և ճարտարապետական կոթողների լավագույն մեթոդներով վերականգնումն ապահովելու համար նյութաբանական հետազոտությունների անհրաժեշտությունը՝ ՀՀ մշակույթի նախարարությունն առաջարկել է ՀՀ և Ճապոնիայի կառավարությունների միջև կնքված JICA դրամաշնորհի շրջանակում նորագույն սարքավորումներով համալրել կենտրոնի հնագիտական վերականգնման լաբորատորիան: