211652_close_icon
views-count1243 դիտում article-date 14:11 30-08-2018

Սեպտեմբերի 6-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի

Սեպտեմբերի 6-ին ժամը 11-ին կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի: Այս մասին որոշում է կայացրել կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 30-ի նիստում: Որոշման նախագծում նշվում է, որ նստաշրջանի օրակարգում ընդգրկված են «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը: Oրինագծերով նախատեսվում է խստացնել ընտրախախտումների համար պատասխանատվությունը:

Նմանատիպ նյութեր