4322 դիտում
22:09 29-08-2018
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այցելել է Պաշտպանության բանակ
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում օգոստոսի 28-ից 29-ը Պաշտպանության բանակ է այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը:
Ինչպես հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ներկա է գտնվել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ հարավային, կենտրոնական և հյուսիսային ուղղություններում, միավորումների և զորամասերի հրամկազմի մասնակցությամբ, անցկացված մարզումներին և տեղանքում կատարվող աշխատանքներին, որոնց ընթացքում շոշափվել են զորամիավորումների, միավորումների և զորամասերի արդյունավետ փոխգործակցության կազմակերպման ու զորքերի ներդաշնակ գործողություններին առնչվող հարցեր, ճշգրտվել են այն գործողությունների համալիրն ու դրանց իրականացման հերթականությունը, որոնք նպատակ են հետապնդում հավանական պատերազմական պայմաններում գործել առավել արդյունավետ և ունենալ մարտական կիրառման առավել իրատեսական պլաններ:
Նմանատիպ նյութեր
2675 դիտում
21:50 29-11-2019
ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այցելել է ՊԲ
1363 դիտում
13:06 07-04-2021
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այցելել է արևելյան սահմանագոտի
Այս բաժնից
502 դիտում
20:11 01-05-2024
Գեղամ Մանուկյանը Արծվիկ Մինասյանի հետ այցելել է ձերբակալված տավուշցիներին
535 դիտում
19:32 01-05-2024
Կիրանցի ամեն բնակչի շահը մեր ուշադրության կենտրոնում է․ Նիկոլ Փաշինյան
547 դիտում
19:17 01-05-2024
Օտարերկրյա գործակալների մասին օրենքը միայն կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե