211652_close_icon
views-count1428 դիտում article-date 21:18 28-08-2018

Հանձնել է երկու ինքնաձիգ

«Կանեփ-կակաչ 2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Լոռու մարզային վարչությունների, վետերանների խորհրդի և Ստեփանավանի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 27-ին, ժամը 16.20-ին, 1955 թ. ծնված Ռաֆայել Զ.-ն ներկայացրել է «ԱԿ» տիպի ինքնաձիգ` պահունակով, և անհայտ տեսակի 1 ինքնաձիգ` հայտարարելով, որ դրանք 1993 կամ 1994թ-ին, աշնանը Սուրբ Նշան-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկի մոտ, պահելու նպատակով իրեն է տվել իր հանգուցյալ ընկերը, ով դրանք իր հետ բերել է 1993-1994 թթ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ, և ինքը դրանք պահել է իր տանը կից ավտոտնակում: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր