Ազգային ժողովի պատգամավորը չկարողացավ համոզել ճանապարհային ոստիկանին. նրա համար երկնքից 3 խնձոր ընկավ. նա ենթարկվեց վարչական պատասխանատվության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 28-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի հանձնարարականով նույն վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Սամվել Այվազյանը վարչական պատասխանատվության է ենթարկել Սպիտակ քաղաքի բնակիչ Վանիկ Ասատրյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Երևան-Վանաձոր ավտոճանապահի Աշտարակի վարչական տարածքում իր վարած BMW մակնիշի 084 HH 11 համարանիշի ավտոմեքենան վարում էր առանց ամրագոտու:
Նրա ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը նկատելով, վաշտի հրամանատար Վ. Մալաքյանը հանձնարարեց ու պատգամավորը տուգանվեց:
Մինչ այդ, սակայն, պատգամավորը փորձում էր «լեզու գտնել» ճանապարհային ոստիկանի հետ, սակայն, ինչպես հայտնի հեքիաթում է, երկնքից 3 խնձոր ընկավ. մեկը ճանապարհային ոստիկանին, մեկը նրա խախտումը լուսանկարողին, մեկն էլ՝ Վ. Ասատրյանին, ով Ազգային ժողովի պատգամավոր է, իսկ BMW-ի վրա տեղադրված համարանիշները հաշվառված են Ազգային ժողովի հաշվեկշռում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի