17286 դիտում
12:43 28-06-2014
«Գոլդ» համարանիշներով «յաշիկատերը» չկարողացավ ճողոպրել ճանապարհային ոստիկանից. վարորդը խոնարհ ու հեզ ենթարկվեց վարչական պատասխանատվության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հունիսի 28-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Mercedes մակնիշի 07 PS 070 համարանիշի ավտոմեքենան:
Երեկ կեսգիշերին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի աշխատակիցները Հերացի փողոցում փորձում են կանգնեցնել նշված ավտոմեքենան, սակայն վարորդը չենթարկվելով ՃՈ աշխատակցին, վարորդը դիմում է փախուստի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ՃՈ աշախատակիցները հետապնդում են նրան և Սարալանջի փողոցում կարողանում են կասեցնել Մակարովի գյուլա կուլ տված յաշիկավոր վարորդին: Պարզվում է, որ վարորդը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 24-ամյա Սերյոժա Աբովյանն է, ով ավտոմեքենան վարելու ընթացքում առանց ամրագոտու էր, ծխում էր, իսկ ավտոմեքենայի հետևի մասում բացակայում էր համարանիշը:
Արդեն տեղում վարորդն ու նրա ուղևոր ընկերը փորձում էին ՃՈ աշխատակիցներին համոզել, որ պետք չէ ավտոմեքենան տանել հատուկ պահպանվող տարածք, ու տեսնելով, որ դա չի անցնում, փորձեցին հաթաթա տալ:
Սակայն, ինչպես ժողովրդական առակն է ասում, արջը 7 երգ գիտի, 7-ն էլ մեղրի մասին: Նրանց «խաղերը» չանցան, և ՃՈ աշխատակիցները «յաշիկավորներին» «յաշիկի» հետ տեղափոխեցին ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ օրինախախտ վարորդը ենթարկվելու է վարչական պատասխանատվության՝ 100 հազար դրամի չափով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+