211652_close_icon
views-count13176 դիտում article-date 09:35 28-08-2018

Գեներալ Սարոյանը մեկնել է Մոսկվա ոչ թե մշտական բնակության, այլ բուժվելու․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն. ըստ տարածված լուրերի՝ նա այնտեղ պատրաստվում է մշտական բնակություն հաստատել: Անձամբ Սարոյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց: Փոխարենը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավորի օգնական Գևորգ Ստեփանյանը նշեց, թե Սեյրան Սարոյանն իսկապես գտնվում է Մոսկվայում, սակայն ոչ թե մշտական բնակության նպատակով, ամբողջական բուժման համար: Օգնականի խոսքով՝ Սեյրան Սարոյանը բուժումների նպատակով հաճախ է լինում արտերկրում, սակայն մշտապես կիսատ է թողնում այն: Սակայն այս անգամ պատգամավորի օգնականի խոսքով՝ նա Հայաստան կվերադառնա միայն ամբողջական բուժման կուրս անցնելուց հետո»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր