2715 դիտում
22:13 27-08-2018
Մեզ արագություն է պետք, երիտասարդական ավյուն․ նախարար Պապիկյանը հանդիպել է գերատեսչությունում պրակտիկա անցնող երիտասարդներին
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն օգոստոսի 27-ին հանդիպել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության տարբեր ստորաբաժանումներում պրակտիկա անցնող երիտասարդ մասնագետների հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում նախարարն ընդգծել է, որ կառավարման նոր համակարգում երիտասարդների ներուժը պետությանը ծառայեցնելու համար անհրաժեշտ է նրանց համար ստեղծել ինքնադրսևորվելու հարթակներ․ «Երիտասարդներն այսօր ապացուցելու բան ունեն․ եթե ամիսներ առաջ ասում էինք՝ ապագան երիտասարդներինն է, ապա հիմա վստահաբար կարող ենք ասել՝ այսօր արդեն երիտասարդները հնարավորություն ունեն իրենց ուսերին կրել մեր պետականության զարգացումը։ Այս հնարավորությունը մենք ձեզ ընձեռում ենք»։
Նախարարը կարևորել է յուրաքանչյուր պրակտիկանտի ներգրավվածությունը նախարարության համապատասխան ստորաբաժանումներում, խնդիրներ առաջ քաշելու և լուծման տարբերակներ առաջարկելու նրանց պատրաստակամությունը։
«Ձեր առաջարկները էական դեր կարող են ունենալ, վստա՛հ եղեք ձեր ուժերին։ Մեզ արագություն է պետք, երիտասարդական ավյուն, որի պակասը դուք չունեք»,- ասել է նախարարը։
Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը վստահեցրել է, որ նմանատիպ քննարկումները կլինեն շարունակական, և հորդորել երիտասարդներին՝ իրենց զգալ պետական կառավարման համակարգի մի մասնիկը։
Հուլիսի 17-ին տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հայտարարություն էր տարածել նախարարությունում պրակտիկայի կազմակերպման նպատակով դիմում-հայտերի ընդունման մասին։ Ստացված 828 դիմումների ուսումնասիրության և հարցազրույցների արդյունքում ընտրվել է շուրջ 80 թեկնածու, ում պրակտիկան տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում կընթանա երկու եռամսյակով։ Առաջիկա եռամսյակում նախարարությունում մասնագիտական որակները կկատարելագործեն և պետական կառավարման համակարգի գործունեությանը ծանոթանալու հնարավորություն կունենա 37 երիտասարդ։
Նմանատիպ նյութեր
1270 դիտում
22:01 28-02-2019
Սուրեն Պապիկյանը հանդիպել է նախարարությունում պրակտիկա անցնող երիտասարդ մասնագետների հետ
2410 դիտում
10:05 04-02-2020
Ռուդիկ Հյուսնունցը չի առաջադրվի. դաշտում պետք է երիտասարդական ավյուն․ «Ժամանակ»
2217 դիտում
09:38 21-01-2015
Մեզ պետք չէ, որ մեզ կարեկցեն, խղճան, ցավակցեն, համակրեն, սիրեն, մեզ պետք է, որ մեզ հարգեն. Առավոտ. խմբագրական
Այս բաժնից
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2056 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
709 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար