4980 դիտում
21:26 27-08-2018
Քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատությունները նախապատրաստվում են 2018-2019 թթ. ուսումնական տարվան
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, զեկուցվել է, որ 2018-2019թթ. ուսումնական տարին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում պատշաճ դիմավորելուն ուղղված բոլոր նախապատրաստական աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով:
Ըստ այդմ` արդեն ուսումնասիրվել են կրթական հաստատությունների էներգամատակարարման, գազամատակարարման և ջրամատակարարման ցանցերն ու քայլեր ձեռնարկվել նկատված թերությունները վերացնելու ուղղությամբ: Նաև զեկուցվել է, որ ընթանում են դպրոցամերձ տարածքների խաչմերուկների գծանշման և ճանապարհային նշանների կարգաբերման աշխատանքները: Երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով էլ սեպտեմբերի 1-30-ը, ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ, կանցկացվի անվտանգ երթևեկության միամսյակ: Ըստ այդմ, կրթօջախների հարակից տարածքներում կսահմանվի ուժեղացված հսկողություն:
Աշխատակազմի առողջապահության վարչության տվյալներով, նոր ուսումնասկան տարվան ընդառաջ, մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում գործող բուժկետերն արդեն իսկ համալրվել են անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով:
Հանրակրթության վարչության պետն իր հերթին զեկուցել է, որ ձեռնարկվել են համապատասխան քայլեր՝ քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տարրական դասարանների բոլոր աշակերտներին անվճար դասագրքերով ապահովելու ուղղությամբ:
Անդրադառնալով 2018-2019թթ. ուսումնական տարվան ընդառաջ իրականացվող աշխատանքներին՝ քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը աշխատակազմի հանրակրթության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է շարունակել հսկողությունն ու քայլեր ձեռնարկել Գիտելիքի օրվան նվիրված միջոցառումները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ:
Խորհրդակցությանը զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են քաղաքապետարանի 2018թ. ծրագրով նախատեսված բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման, փողոցների բարեկարգման, թեքահարթակների կառուցման և վթարային պատշգամբների, ինչպես նաև բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի, հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները:
Շարունակվում է նաև ամենօրյա հսկողությունը՝ ապօրինի շինությունների և հողազավթումների կանխման, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով: Պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է բոլոր ուղղություններով շարունակել խստացված հսկողությունը:
Հաշվի առնելով Նուբարաշենի քաղաքային աղբավայրում տիրող իրավիճակի վերաբերյալ Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչների մտահոգությունն ու առաջարկությունները՝ Կամո Արեյանը հանձնարարել է բոլոր պատասխանատուներին աղբավայրում իրականացնել ամենօրյա աշխատանքներ՝ առկա խնդիրները մեղմելու ուղղությամբ: Հանձնարարվել է նաև աղբավայրում սահմանել մշտական հսկողություն աղբավայրից դուրս աղբ չտեղադրելու ուղղությամբ:
Խորհրդակցության ավարտին Կամո Արեյանը պատասխանատուներին հանձնարարել է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Երևանի ավագանու 2018թ. սեպտեմբերին կայանալիք արտահերթ ընտրություններին սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունը տեղամասային կենտրոններում ապահովելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
848 դիտում
15:50 31-08-2015
Քաղաքապետարանի ենթակայության դպրոցները պատրաստ են նոր ուսումնական տարվան
1142 դիտում
20:26 31-08-2015
Քաղաքապետարանի ենթակայության դպրոցները պատրաստ են նոր ուսումնական տարվան
2140 դիտում
16:59 29-08-2016
Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցները պատրաստ են նոր ուսումնական տարվան
Այս բաժնից
604 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
484 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
307 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը