1142 դիտում
20:26 31-08-2015
Քաղաքապետարանի ենթակայության դպրոցները պատրաստ են նոր ուսումնական տարվան
Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նոր ուսումնական տարվան ընդառաջ տարվող նախապատրաստական աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ գույքագրվել են ուսումնական բոլոր հաստատությունների, այդ թվում մանկապարտեզների, դպրոցների, բուհերի հարակից տարածքներն ու կատարվել են գծանշումներ:
Երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 1-30-ը կանցկացվի անվտանգ երթևեկության միամսյակ, և կրթօջախների հարակից տարածքներում ճանապարհային ոստիկանության կողմից կսահմանվի ուժեղացված հսկողություն: Հաշվի առնելով սեպտեմբերի հատկապես առաջին օրերին տրանսպորտի ծանրաբեռնված աշխատանքը՝ հանձնարարվել է համապատասխան քայլեր ձեռնարկել հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքի ապահովման ու քաղաքացիների պատշաճ ուղևորափոխադրում իրականացնելու ուղղությամբ:
Զեկուցվել է, որ սեպտեմբերի 1-ից կգործի հ. 15 երթուղին, որով կապահովվի Նոր Նորքի 6-րդ և 1-ին զանգվածների, ինչպես նաև Շենգավիթ վարչական շրջանի Աերացիայի հատվածի տրանսպորտի սպասարկումը:
Զեկուցվել է նաև, որ քաղաքապետի հանձնարարությամբ հսկողություն է իրականացվել տարրական դասարանների աշակերտներին դասագրքերի անվճար բաշխման գործընթացի նկատմամբ: Քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին բաշխվել է 48 անուն 188 հազար դասագիրք: Դպրոցների բուժկետերն էլ ապահովվել են առաջին բուժօգնությանն անհրաժեշտ դեղորայքով և պարագաներով:
Նմանատիպ նյութեր
848 դիտում
15:50 31-08-2015
Քաղաքապետարանի ենթակայության դպրոցները պատրաստ են նոր ուսումնական տարվան
2137 դիտում
16:59 29-08-2016
Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցները պատրաստ են նոր ուսումնական տարվան
4977 դիտում
21:26 27-08-2018
Քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատությունները նախապատրաստվում են 2018-2019 թթ. ուսումնական տարվան