211652_close_icon
views-count2350 դիտում article-date 17:42 26-08-2018

«Պարգևիր ժպիտ» նախաձեռնությունը Այգաբաց եւ Նոր Ախուրյան համայնքների առաջին դասարանցիներին գրենական պիտույքներ է նվիրել

Նոր ուսումնական տարվան ընդառաջ «Պարգևիր ժպիտ» նախաձեռնության շրջանակներում, օգոստոսի 26-ին դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ բաժանվեցին Շիրակի մարզի Այգաբաց և Նոր Ախուրյան համայնքների առաջին դասարանցիներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց նախաձեռնության հիմնադիր նախագահ Նաիրա Գրիգորյանը, գրենական պիտույքներ ու պայուսակներ տրամադրում են 2 համայնքների առաջին դասարանցիներին: Երեխաներին ու նրանց ընտանիքի անդամներին կտրամադրվի նաև հագուստ: «Ամեն տարի «Քաղաքացիական մասնակցության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունն աջակցում է մեզ, նախաձեռնության կողքին է նաև «Ռուսսոտրուդնիչեսվո»-ն: Մի քանի օրից վերջինիս հետ համագործակցության արդյունքում նոր երեխաներ կստանան դպրոցական պարագաներ»,-նշեց Նաիրա Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ նախաձեռնության շրջանակում տարաբնույթ օգնություն տրամադրվում է հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, բայց այս անգամ շահառուները տվյալ համայքների առաջին դասարանցիներն էին՝ անկախ սոցիալական պայմաններից: «Նախաձեռնությունը շարունակական է լինելու: Հոկտեմբերին տրամադրվելու է սնունդ, դեղորայք և կոմունալ ծախսերի փոխհատուցում : Կա նաև սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների վարձի վճարման նախաձեռնություն»: «Քաղաքացիական մասնակցության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Մերի Մարգարյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ կազմակերպությունը 2006 թվականից սկսած իրականացնում է բարեգործական ակցիաներ հանուն երեխաների, իսկ 2010 թվականից սկսած բարեգործական ծրագրերն իրականացվում են «Պարգևիր ժպիտ» խորագրի ներքո: «Բացի այն, որ սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվում է օգնություն, նախաձեռնությունն ունի նաև իրազեկման բաղադրիչ. յուրաքանչյուր երեխայի ներկայացվում է ինչպես իր իրավունքներն, այնպես էլ պարտականությունները: Եթե լավատեսորն մոտենանք հարցին, կարծում եմ, միմյանց օգնելով կկարողանաք լուծել խնդիրներ: Բացի պետությունից, խնդիրներըը պետք է մեղմեեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները»,-նշեց Մերի Մարգարյանը հավելելով, որ այս անգամ խորհրդանշական է, որ կազմակերպության «Պարգևիր ժպիտ» խորագրի ներքո իրականացվող ծրագիրը միացել է «Պարգևիր ժպիտ» նախաձեռնությանը:

Նմանատիպ նյութեր