ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է
Օգոստոսի 24-ին, ժամը 21:53-ից մինչև 22:08-ը ՀՀ Շիրակի մարզի՝ Հայկավան, Ողջի, համայնքների տարածքներում տեղակայված 2 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 600 կրակոց:
Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայությունը։