211652_close_icon
views-count2718 դիտում article-date 21:33 24-08-2018

Ապօրինի կտրել էր բակի ծառերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին, հատկապես ապօրինի ծառահատումները բացառելուն, որոնք, ցավոք, արձանագրվում են ոչ միայն մարզերում այլև մայրաքաղաքում: Նման մի դեպք օրերս ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները բացահայտեցին: Օգոստոսի 21-ին համայնքային ոստիկաները շրջագայության ժամանակ նկատել էին, որ Նանսենի փողոցի շենքերից մեկի բակում հաստաբուն երկու ծառ է կտրված: Լուսանկարել էին, չափագրել կոճղերը: Համպատասխան արձանագրություն կազմելուց հետո ոստիկանները հետքերով գնացել ու գտել էին, թե ուր են տեղափոխել կտրած ծառերը: Բակից չէին հանել, կամ դեռ չէին հասցրել հանել, ինչը հուշում էր, որ կտրողն, ամենայն հավանականությանբ, շենքի բնակիչներից է: Հետագա միջոցառումներով համայնքային ոստիկանները պարզեցին, որ նշված ծառերը օգոստոսի 19-ին կտրել է Նանսենի փողոցի նույն շենքի բնակիչ Ռազմիկ Թորոսյանը: Բացատրական աշխատանքների արդյունքում Թորոսյանը ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր