«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին անդրադարձել է Իտալիայի առաջնությունում «Ատալանտայի» հետ խաղին (2:2): Նշենք, որ 89-րդ րոպեին «Ատալանտան» գոլ խփեց և խուսափեց պարտությունից:
«Անիմաստ է արդարացումներ փնտրել, դա անօգուտ գործ է: Արդյունքը արտացոլում է խաղի պատկերը:
Խաղը մեր ձեռքում էր, մենք հաղթում էինք, սակայն վերջում մեզ ոչ բնորոշ գոլ բաց թողեցինք: Սա մտորումների տեղիք է տալիս, քանի որ չորեքշաբթի «Մոնակոյի» հետ խաղ ունենք, թիմ, որը նման է «Ատալանտային»:
Երկրորդ, Իտալիայի չեմպիոնի հարցը դեռ բաց է, քանի որ մեզ նախկինի պես անհրաժեշտ է վաստակել 7 միավոր», ասել է Ալեգրին: