«Մանչեսթեր Յունայթեդում» դժգոհ են Մոուրինյոյից և կարող են հրավիրել Կոնտեին
«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն համարվում է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի հիմնական 2 թեկնածուներից մեկն է:
Ակումբի ղեկավարությունը դժգոհ է թիմում առկա լարված մթնոլորտից, որի պատճառը Մոուրինյոյի և Պոլ Պոգբայի միջև կոնֆլիկտն է:
Իսկ մանչեսթերյան թիմի գլխավոր մարզչի թիվ մեկ թեկնածուն «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանն է:
Կոնտեն «Չելսին» գլխավորել է 2016-18 թվականներին: Նրա ղեկավարությամբ ակումբը նվաճել է Անգլիայի առաջնությունն ու Անգլիայի գավաթը: