«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը դժգոհ է Մոուրինյոյից
Չեմպիոնների լիգայի արդեն 1/8 եզրափակիչ փուլից [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/14/1091300/]դուրս մնալուց[/url] հետո «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը թերահավատ է դարձել թիմի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հանդեպ՝ որպես գլխավոր մարզիչ, հայտնում է Daily Mail-ը:
Մանկունյանցիների գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը նախկինի պես հավատում է պորտուգալացու հնարավորություններին, սակայն ակումբի ղեկավարության մեծ մասը դժգոհ է այն խաղաոճից, որը ցուցադրում է Մոուրինյոյի թիմը:
Բացի այդ, անգլիական ակումբի ղեկավարներին դուր չի գալիս Մոուրինյոյի վարքագիծն ու խաղադաշտից դուրս նրա վերաբերմունքը շատ հարցերի շուրջ: