Մխիթարյանը դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդում» իր վիճակից և Մոուրինյոյից
                        «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դժգոհ է ակումբում ներկայումս առկա իրավիճակից: Ֆուտբոլիստի հիմնական դժգոհությունը կապված է խաղադաշտում իր խաղային հստակ դերի բացակայության հետ: 
Բացի այդ, Մխիթարյանը Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից (1:2) հետո հիասթափվել է Ժոզե Մոուրինյոյից:
Հայ կիսապաշտպանի դժգոհության հիմնական պատճառտ պորտուգալացի մասնագետի ընտրած մարտավարությունն է, ըստ որի թիմի խաղում է երեք հարձակվողով, հայտնում է բրիտանական The Sun պարբերականը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

