Դինո Ձոֆֆ. «Յուվենտուսն» այս մրցաշրջանում «Ռեալից» ուժեղ է
«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Դինո Ձոֆֆը նոր մրցաշրջանում համեմատել է «Յուվեին» ու «Ռեալին»:
«Այս տարի «Յուվենտուսն» ավելի ուժեղ է, քան՝ «Ռեալը», քանի որ նրա կիսապաշտպանությունը սարսափ է տարածում: Նրանք ունեն Էմրե Ջան, Բերնարդեսկին, որը շատ է աշխատում թիկունքում, և Մատյուիդին, որը տաժանակիր գործ է անում:
«Յուվենտուսը» տեխնիկապես չի զիջում «Ռեալին», նույնքան ուժեղ է դաշտի կենտրոնում և առջևում: «Յուվենտուսի» շատ խաղացողներ մեծ պոտենցիալ ունեն, և չեն զիջում «Ռեալին», ասել է Ձոֆֆը: