Կրիշտիանու Ռոնալդու. «Յուվենտուսին» խփած գոլս լավագույններից էր իմ կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Յուվենտուսի» նորեկ Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե ինչն է ազդել նրա որոշման վրա՝ «Ռեալից» տեղափոխվել «Յուվե»:
Թուրինում Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ խաղում Ռոնալդուն շրջադարձ հարվածով գրավեց «Յուվենտուսի» դարպասը, ինչի համար արժանացավ իտալական ակումբի երկրպագուների ծափահարություններին:
«Աննշան մանրուքները մեծ նշանակություն ունեն: Այն, ինչ տեսա մարզադաշտում, ազդեց տրանսֆերի վրա:
Այդ գոլը, իմ կարծիքով, իմ կարիերայում լավագույններից մեկն է: Եվ իհարկե, երբ սկսեցին ինձ ծափահարել, ես մտածեցի. «Վաո՜ւ»:
Դա ինձ շատ զարմացրեց, քանի որ նման բան իմ կյանքում երբեք չէր եղել: Դա անհավանական պահ էր», ասել է Ռոնալդուն: