«Մարտի 1-ի» գործին առնչություն ունեմ այնքան, որքան մյուս ոստիկանները, իսկ ՊՊԾ գնդի գործով ինձ պատանդ համարում եմ և կներկայանամ դատարան. Վ. Օսիպյան. Tert.am
«Մարտի 1»-ի գործին իմ առնչությունն այնքան է, որքան մյուս ոստիկաններինը, իսկ ոստիկանության ՊՊԾ գնդի գործով դատաքննությանը հրավիրվելու դեպքում կներկայանամ:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելու ընթացքում, ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
«2008-ի մարտի 1-ին ես պարեկապահակային ծառայության գնդապետի տեղակալ եմ եղել, և իմ առնչությունն այնքանով է, որքան ոստիկանության մյուս ծառայողներինը»,- ասաց Վալերիյ Օսիպյանը:
Tert.am-ի հարցին, թե ՊՊԾ գնդի գործով Վալերիյ Օսիպյանը տուժողի կարգավիճակ ունի, արդյոք հրավիրվել է դատարան և հրավիրվելու դեպքում կներկայանա՞, Վալերիյ Օսիպյանն ասաց.
«Ես, բոլորիդ հայտնի է, որ անմիջական առնչություն ունեմ այդ գործին, 7-8 օր մնացել եմ ՊՊԾ գնդում: Երբ հրավիրվեմ, ապա կաշկանդված չեմ և կներկայանամ դատարան»:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/08/21/Osipyan/2770742]այստեղ[/url]