211652_close_icon
views-count8299 դիտում article-date 23:18 19-08-2018

Անգլիա. «Մանչեսթեր Սիթին» ջախջախում է, «Յունայթեդը»՝ կրում առաջին պարտությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 2-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 6:1 հաշվով ջախջախեց «Հադերսֆիլդին»: Պեպ Գվարդիոլայի թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն: Իսկ ահա մանչեսթերյան մյուս ակումբը՝ «Յունայթեդը», արտագնա խաղում 2:3 հաշվով պարտվեց «Բրայթոնին»: Եվ այս հաշիվը չի կարելի անակնկալ համարել, քանի որ դաշտի տերերը ոչ մի չափանիշով չէին զիջում Ժոզե Մոուրինյոյի թիմին: Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» 2 տուրից հետո ունի 100 տոկոսանոց արդյունք՝ 6 միավոր, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 3 միավոր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր