140499 դիտում
20:50 19-08-2018
Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. Hyundai Sonata-ն Աշտարակի կամրջի վրա բախվել է երկաթե արգելապատնեշներին. կա 1 զոհ, 3 վիրավոր. օպերատիվ են գործել փրկարարները, ոստիկաններն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ . ԼՐԱՑՎԱԾ
Այսօր, օգոստոսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 18:40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակի կամրջի վրա, դեպի Երևան ընթանալիս, Hyundai Sonata մակնիշի 40 PS 040 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, բախվել է կամրջի երկաթե արգելապատնեշներին, այնուհետև առաջ ընթացել, բախվել ձախակողմյան հատվածում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Աշտարակի 19 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները, որից հետո փրկարարները մահացածի դին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Աշտարակի շտապօգնության ավտոմեքենային:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ:
Այս պահին վթարի վայրի տեղազննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով ավտոմեքենայի անվահեծանը կոտրվել էր, իսկ եթե կամրջի վրա երկաթե արգելապատնեշները չլինեին, ավտոմեքենան կգահավիժեր ցած:
Վթարված ավտոմեքենայի մոտ էլ հայտնաբերվել է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության գրականություն:
[color=#CC0000]****
20.08.18
09:00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Արագածոտնի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Չարենցի 2-րդ նրբանցքի բնակիչ, 25-ամյա Արմեն Առուշանյանը ով տեղում մահացել էր, իսկ հիվանդանոց են տեղափոխվել Աշտարակ քաղաքի Խորենացու փողոցի բնակիչ, 35-ամյա Մարտին Ստեփանյանը, Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 43-ամյա Կարեն Հովհաննիսյանը և Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 31-ամյա Սերգեյ Եսայանը:[/color]
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
14872 դիտում
17:24 12-12-2024
Երևանում թալանել են Բրյուսովի անվան համալսարանի դասախոսի տունը, հափշտակել են խոշոր չափի գումար