48695 դիտում
12:30 20-09-2024
Խոշոր ավտովթար՝ Աշտարակի կամրջի վրա. «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ. կա վիրավոր. օպերատիվ են գործել Աշտարակի փրկարարները, բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Արսեն Վահանյանը իր վարած «Lada» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Աշտարակի կամրջի վրա՝ դեպի Գյումրի ընթանալիս, բախվել է կամրջի պաշտպանիչ երկաթե արգելապատնեշներին և մոտ 20 մետր առաջ ընթացել և հայտնվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշի վրա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու հերթապահ Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ վիրավորին հիվանդանոց են ուղեկցել Ա. Խաչատրյանն ու նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանը:
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արթուր Գևորգյանն ու կրտսեր պարեկ Թորգոմ Գրիգորյանը:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+