3882 դիտում
20:24 18-08-2018
Ոստիկանության պետը խորհրդակցություն անցկացրեց ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օգոստոսի 18-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ՃՈ ղեկավար կազմի հետ:
Ոստիկանության պետը խոսեց օրեր առաջ ճանապարհային ոստիկանության ծառայողներին տրված ցուցումների ու հանձնարարականների, դրանց կատարման ընթացքի, թերությունների ու բացթողումների մասին:
Վալերիյ Օսիպյանը նշեց, որ այսօր արդեն քաղաքացիներից շատերն են դրական արտահայտվում ՃՈ ծառայության մասին, և պետք է արվի ամեն ինչ ճանապարհային ոստիկանի հեղինակությունը հետևողականորեն բարձրացնելու ուղղությամբ:
Ոստիկանության պետը կարևորեց ճանապարհային ոստիկանների արտաքին տեսքը, քաղաքացիների հետ բարեկիրթ շփվելու անհրաժեշտությունը՝ միաժամանակ շեշտելով, որ Ճանապահային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ թույլտված վարորդների նկատմամբ պետք է լինել խիստ և սկզբունքային:
Կրկին ընդգծվեց կոռուպցիոն ցանկացած դրսևորում բացառելու և օրենքի առաջ բոլորի հավասարության անհրաժեշտությունը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ճանապարհային երթևեկության անվտանգությանը վերաբերող այլ հարցեր ևս:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8810 դիտում
23:01 06-10-2018
Ոստիկանության պետը խորհրդակցություն անցկացրեց ՃՈ հաշվառման քննական ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
6231 դիտում
22:18 18-08-2018
Ոստիկանության պետը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության զորքերի հրամանատարական կազմի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
511 դիտում
21:19 01-05-2024
Մենք ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կանխարգելման կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ
613 դիտում
20:39 01-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը