43378 դիտում
17:26 16-08-2018
Հոկտեմբերի 27-ի հայտնի ցուցակը, որը մինչ օրս չէր հրապարակվել. 168.am
Հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքից հետո այս փաստաթղթի մասին բազմիցս խոսվել և գրվել է ԶԼՄ-ներում, սակայն այն երբևէ չի հրապարակվել։ 168․am-ը հրապարակել է հայտնի այդ ցուցակի պատճենը, որը 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Պաշտպանության փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանն ԱԺ-ում փոխանցել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Ժամանակին լրատվամիջոցները բազմիցս անդրադարձել են այդ ցուցակին՝ գրելով, որ ըստ տարածված լուրերի` մի խումբ զինվորականներ ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (1999-2000թթ.) Վահան Շիրխանյանի գլխավորությամբ անմիջապես փորձել էին ստանալ Քոչարյանի համաձայնությունը՝ իրենց հանձնելու կառավարության ղեկը և որոշ մարդկանց միջև պաշտոններ բաշխելու: Ցուցակի մասին փորձեցինք ճշտել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից: Մեզ պատասխանեցին, որ դա այն նույն ցուցակն է, որի օրիգինալն իրենց մոտ է պահպանվում, և որը Քոչարյանին առաջարկվել է՝ որպես գործարք. Քոչարյանը նշանակում է ցուցակում ներկայացված անձանց՝ ըստ նշված պաշտոնների, իսկ վերջիններս չեն շահարկում Քոչարյանի անունն այդ օրը տեղի ունեցած սարսափելի ոճրագործության իբր կազմակերպիչների, կամ գոնե`շահագրգիռ անձանց շարքում:
Մանրամասներն՝ [url=https://168.am/2018/08/16/995793.html]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
2487 դիտում
15:22 10-10-2017
Գեղարքունիքի մարզպետը ներկայացրել է 2016 թ-ի հոկտեմբերի 1-ից մինչ օրս մարզում իրականացված աշխատանքները
7007 դիտում
10:09 06-07-2017
Բաքվում մինչ օրս խաղում են խաղաղ բնակիչների, առաջին հերթին՝ սեփական քաղաքացիների կյանքի հետ. «168 ժամ»
4056 դիտում
23:57 22-05-2021
Պատերազմը Մանուկյաններից խլեց որդուն, իսկ թոռան մասին մինչ օրս որևէ տեղեկություն չունեն» 168.am
Այս բաժնից
2038 դիտում
16:06 03-02-2025
Ինչպես են մարվելու անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների պարտավորությունները. մանրամասներ