3351 դիտում
20:01 14-08-2018
Քաղաքաշինության կոմիտեն կշարունակի համագործակցել «Երևան, իմ սեր» հիմնադրամի հետ
Այսօր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն այցելել է «Երևան, իմ սեր» հիմնադրամ, որը գործում է հենց հիմնադրամի միջոցներով վերականգնված շենքում (Սբ. Սարգիս եկեղեցու հարակից տարածքում, Իսրայելյան փողոցի վրա): Այցն իրականացել է վերջերս Կոմիտեում տեղի ունեցած հանդիպման և համատեղ որևէ ծրագիր կյանքի կոչելու պայմանավորվածության շրջանակներում: Տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։
Ավետիք Էլոյանն ու հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը միասին շրջել են սենյակներով, ծանոթացել այն հատվածներին, որոնք անհատույց տրամադրվել են «Save the Children» («Փրկենք երեխաներին») բարեգործական կազմակերպությանը, մասնագիտական գնահատական տվել կատարված աշխատանքներին:
(Հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական «Լուսէ կենտրոնը» հիմնադրվել է «Save the Children» կազմակերպության և «Երևան, իմ սեր» հիմնադրամի համագործակցության արդյունքում):
Շրջայցի ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցությունը սկսել ճարտարապետական արժեք ներկայացնող, սակայն անմխիթար վիճակում գտնվող որևէ կառույց վերականգնելու ծրագրով:
Նմանատիպ նյութեր
1063 դիտում
23:42 29-09-2023
Քաղաքաշինության կոմիտեն պատրաստ է համագործակցել ԼՂ-ից բռնի տեղահանված մասնագետների հետ
Այս բաժնից
619 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
457 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
958 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ