ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունը հետևողական աշխատանքներ է իրականացնում զորամասերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ռազմական ոստիկանությունը զորակոչից սկսած շարունակում է ուշադրության կենտրոնում պահել զորակոչից տեղակայման վայր մեկնած նորակոչիկներին՝ նպաստելով զինծառայողների շրջանում արատավոր բարքերի վերացմանը, ինչպես նաև բանակում միջանձնային հարաբերությունների մակարդակի բարձրացմանը:
Ռազմական ոստիկանության բարձրաստիճան սպայական կազմը եղել է սահմանամերձ բոլոր զորամասերում, տեղում ծանոթացել զորամասերում տարվող աշխատանքներին:
Վերջիններս նորակոչիկներին ծանոթացրել են գործող օրենքներին, դրանցում իրենց իրավունքներին ու պարտականություններին:
[b]ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ[/b]