Տարոն Մարգարյանի հրաժականից հետո քաղաքապետարանում չեն հրաժարվում նախկին սովորույթներից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը շարունակում է քաղաքային բյուջեի միջոցները վատնել տարատեսակ փառատոներ և միջոցառումներ անցկացնելու համար: Այս անգամ մի քանի մլն դրամ քաղաքապետարանը նախատեսել է ծախսել գարեջրի և «ՏարազՖեստ» փառատոների համար:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ միայն հայաստանյան դիզայներ-մոդելավորողների կողմից պատրաստած տարազների հավաքածուների բացօթյա ցուցահանդես-տոնավաճառի համար ծախսվել է 4 մլն 975 հազար դրամ:
Իսկ ահա օգոստոսի 19-ին Երևանում անցկացվելիք գարեջրի փառատոնի համար կծախսվի 4 մլն 480 հազար դրամ: Փաստորեն, քաղաքապետի պաշտոնից Տարոն Մարգարյանի հրաժականից հետո անգամ Երևանի քաղաքապետարանում չեն հրաժարվում նախկին սովորույթներից՝ ճոխ գումարներ ծախսելով ամենատարբեր միջոցառումների վրա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]