10685 դիտում
10:06 14-08-2018
Ուզո՞ւմ եք՝ իրար հետ գնանք, վերնաշապիկ գնենք․ Արսեն Թորոսյանը վախի մեջ է ապրում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պարզվում է, վախի մեջ է ապրում, աշխատում: Նա վախենում է իրեն վերնաշապիկ գնելուց. համենայն դեպս, վերջերս Թորոսյանն ինքն է իր վախերի մասին բարձրաձայնել համացանցում:
«Մարդ վախենում ա նոր վերնաշապիկ առնի: Կարող ա հարցնեն, թե աշխատավարձդ ոնց ա հերիքել»,- ասել է նա:
Եվ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը նախարարից հետաքրքրվել է՝ ի վերջո իր մեջ հաղթահարե՞ց վախերն ու կարողացավ նոր վերնաշապիկ գնել է, թե՞ ոչ:
«Շատ կարևոր հարց է»,- սկզբում փորձել է հարցից խուսափել նա, բայց և պատասխանել. «Եթե մտավախության կոնտեքստը նայեիք, կտեսնեիք, թե ինչին է վերաբերում: Դա վերաբերում է նախարարների նկատմամբ, ու ընդհանրապես նոր պետական պաշտոնյաների նկատմամբ անհարկի բամբասանքներին»:
Ու վերջում էլ իրեն չի կորցրել, փորձել է կատակել, թե «Ուզո՞ւմ եք հիմա իրար հետ գնանք, վերնաշապիկ գնենք»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2902 դիտում
22:13 18-09-2021
Վարչախմբի պարագլուխը վախի ստրուկն է, իսկ ոստիկանները՝ վախի ստրուկի կամակատարները. Գեղամ Նազարյան
7700 դիտում
19:40 13-03-2018
«Բավարիայի» բժիշկ. Գվարդիոլան ապրում է մշտական վախի մեջ
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1405 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2014 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»