6852 դիտում
19:06 13-08-2018
Ես արգելում եմ բանակցություններ վարել Ամերիկայի հետ․ Խամենեի
Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին դեմ է արտահայտվել Միացյալ Նահանգների հետ բանակցություններ վարելուն: Այդ մասին նա օգոստոսի 13-ին գրել է Twitter-ի էջում․ «Ես արգելում եմ բանակցություններ վարել Ամերիկայի հետ»,- ասել է Խամենեին:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները հնարավոր են «միայն այն ժամանակ, երբ Իրանը վստահ կլինի, որ Վաշինգտոնն իրեն չի խաբի»: «Այսօր նման վստահություն չկա»,- հավելել է նա: Հոգևոր առաջնորդը նաև ընդգծել է, որ «ԱՄՆ-ը միջուկային գործարքի շուրջ պայմանավորվածությունները խախտեց այն բանից հետո, երբ ստացավ այն, ինչն իրեն հարկավոր էր»:
«Գործողություների համատեղ համապարփակ ծրագրից Ամերիկայի դուրս գալն ապացուցում է, որ Վաշինգտոնին չի կարելի վստահել»,- նշել է նա: Մինչ այդ Խամենեին նշել էր, որ Իրանի տնտեսական խնդիրների արմատը ոչ միայն ամերիկյան պատժամիջոցներն են, այլեւ ներքին ղեկավարության սխալները: «Տնտեսության փորձագետները եւ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ գտնում են, որ այդ խնդիրը ոչ միայն արտաքին, այլ ներքին պատճառ ունի: Հիմնական խնդիրը պատժամիջոցները չեն, այլ այն, թե մենք ինչպես ենք դրանցից գլուխ հանում»,- ասել է նա:
«Անարդյունավետ կառավարումը հասարակ իրանցիների վրա ավելի մեծ ճնշում է գործադրում, քան պատժամիջոցները: Ես դա չեմ կարող դավաճանություն համարել, բայց դա մեծ սխալ է կառավարման գործում»,- հավելել է Ալի Խամենեին: Իր հերթին Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը օգոստոսի 13-ին Al Jazeera հեռուստաալիքին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից գործադրվող տնտեսական ճնշումն ու սպառնալիքներն Իրանին երբեք չեն ստիպի փոխել իր քաղաքականությունը մերձավորարևելյան տարածաշրջանում:
Նմանատիպ նյութեր
11910 դիտում
09:17 15-03-2022
Ուկրաինան հայտարարել է, որ երկուշաբթի օրը «կոշտ» բանակցություններ է վարել Ռուսաստանի հետ․ «Ամերիկայի ձայն»
1534 դիտում
23:30 20-03-2014
Լավրովը բանակցություններ է վարել Գերմանիայի ԱԳՆ֊ի հետ
1684 դիտում
23:15 02-04-2014
Քերին կոչ է արել Լավրովին Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններ վարել
Այս բաժնից
1393 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1045 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1345 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը