Նախագահը հրամանագիր է ստորագրել Մհեր Մարգարյանին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին
Նախագահը հրամանագիր է ստորագրել Մհեր Մարգարյանին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակվելու մասին:
Հրամանագրում ասված է. Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Մհեր ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ նշանակել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք):