4671 դիտում
12:09 13-08-2018
Զորակոչիկներին ու նրանց ազգականներին բաժանվել են Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու վերաբերյալ թերթիկներ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ զորակոչիկների իրավունքների վերաբերյալ տեղեկատվական [url=http://www.ombuds.am/images/FLYER_print_FINAL_-_02.08.2018.pdf]թերթիկներ[/url] են բաժանվել զորակոչիկներին ու նրանց ազգականներին։
Տեղեկատվական թերթիկում ներկայացված են, թե ինչ իրավունքներ ունեն զորակոչիկները բժշկական հետազոտությունների և փորձաքննությունների ընթացքում, ինպես կարող են դիմել Պաշտպանին, ինչ ընթացակարգով է քննարկվում դիմումը, երբ կարող է այն դադարեցվել և մի շարք այլ հարցերի պատասխաններ:
Ներառված են նաև Պաշտպանի աշխատակազմի ու դրա տարածքային ստորաբաժանումների հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ տվյալները:
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքների ու ազատությունների ապահովումը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնական ուղղություններից է: Այս ոլորտին առնչվող ցանկացած խնդիր գտնվում է Պաշտպանի առաջնահերթ ուշադրության ներքո:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
613 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
823 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
838 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են