48535 դիտում
11:36 13-08-2018
Ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Toyota Camry-ն ու Mitsubishi-ն. Toyota-ն վարել է հայտնի մտավորական Լավրենտի Միրզոյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 10:30-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում Բերդ-Նավուր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Լավրենտի Միրզոյանի վարած Toyota Camry մակնիշի 13 MՍ 333 համարանիշի և Սամվել Հարությունյանի վարած Mitsubishi մակնիշի 35 NO 638 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանաել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները՝ հետաքննիչ Հարություն Մարգարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota Camry-ի վարորդ Լ. Միրզոյանը հայտնի մտավորական, Լեզվի պետական տեսչության պետն է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
Նմանատիպ նյութեր
4415 դիտում
10:17 31-08-2017
Լավրենտի Միրզոյանը դեմ է Լենինգրադյան փողոցի անվանափոխմանը. «Առավոտ»
1519 դիտում
10:37 15-02-2024
Կյանքից հեռացել է Լավրենտի Միրզոյանը
Այս բաժնից
8122 դիտում
19:35 31-01-2025
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (02.02.2025 թ․)