4415 դիտում
10:17 31-08-2017
Լավրենտի Միրզոյանը դեմ է Լենինգրադյան փողոցի անվանափոխմանը. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Լեզվաբան, ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Լավրենտի Միրզոյանը դեմ է Լենինգրադյան փողոցի անվանափոխմանը։
«Այս հարցում շտապողականություն չպետք է լինի», - ասել է նա։
Ըստ նրա՝ փոփոխությունները խորը ուսումնասիրություններից հետո պետք է կատարվեն. «Լեոնիդ Ազգալդյանի անունով փողոց վաղուց պետք է ունենայինք, իսկ ինչ վերաբերում է Լենինգրադյան փողոցին, այն պետք է վերանվանվի Սանկտ-Պետերբուրգի փողոցի։ Այսօր ամեն ինչ ուզում են անվանափոխել։ Ի՞նչ է, նոր Երևան ենք կառուցելո՞ւ։ Եթե փոխում ենք փողոցի անունը, արձաններն էլ պետք է փոխենք չէ՞»։
Լավրենտի Միրզոյանն ափսոսում է, որ Երևանում մինչ օրս Եղիշեի անվան փողոց չկա. «Այն ժամանակ, երբ Լենինի պողոտան վերանվանեցին Մաշտոցի պողոտա, որոշեցինք, որ զուգահեռ կամ ուղղահայաց փողոցները կրեն 5-րդ դարի հայ պատմիչների անունները. Բուզանդի, Կորյունի, Կողբացու, Փարպեցու անունով ունեինք, ներկայիս Պուշկինի փողոցն էլ Եղիշեի անունով ցանկացանք կոչել, բայց չհամաձայնեցին։ Բա ամոթ չէ՞ մեր ազգին։ Լավագույն պատմիչներից մեկի անունով փողոց, դպրոց չունենք։ Նույնը նաև Սահակ Պարթևի դեպքում»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1519 դիտում
10:37 15-02-2024
Կյանքից հեռացել է Լավրենտի Միրզոյանը
Այս բաժնից
1462 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1495 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1846 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»