5108 դիտում
17:40 11-08-2018
Շուռնուխ գյուղ գործուղված ՄԻՊ աշխատանքային խումբը առանձնազրույցներ է ունեցել գյուղի բնակիչների հետ
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից օգոստոսի 10-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ գործուղված աշխատանքային խումբը առանձնազրույցներ է ունեցել գյուղի բնակիչների հետ, ծանոթացել իրենց իրավունքների առնչությամբ նրանց բոլոր մտահոգություններին, ինչպես նաև հանդիպել գյուղի վարչական ղեկավարին: Տեղի է ունեցել առանձնազրույց նաև միջադեպից տուժած երիտասարդի՝ գյուղում ապրող ծնողների հետ:
Այցի ընթացքում տեղի է ունեցել նաև աշխատանքային հանդիպում Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի ղեկավարության հետ: Համատեղ արդյունավետ աշխատանքի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչները Ոստիկանության իրավասու ծառայողների հետ քննարկել են միջադեպի հետ կապված հանգամանքները, ստացել պարզաբանումներ Ոստիկանության գործողությունների, ինչպես նաև նշանակված դատաբժշկական փորձաքննությունների մասին: Ոստիկանությանն են ներկայացվել այցի ընթացքում Պաշտպանին ուղղված հարցերը:
Այցը կարևոր էր հանրային նշանակություն ստացած միջադեպի վերաբերյալ բազմակողմանի պատկերացում կազմելու և ամբողջական գնահատական ձևավորելու համար:
Օրենքով նախատեսված լիազորությունների սահմաններում գործի նյութերին ծանոթանալուց և կողմերի բոլոր մտահոգությունները քննարկելուց ու ամփոփելուց հետո Պաշտպանի կողմից կներկայացվեն առաջարկներ, որոնք ի թիվս այլնի ուղղված կլինեն նաև հետագայում նմանատիպ դեպքերի կանխարգելմանը:
Շուռնուխ գյուղ գործուղված աշխատանքային խմբի անդամները տեղում ծանոթացել են նաև գյուղի բնակիչներին հուզող սոցիալական և մի շարք այլ խնդիրների: Պաշտպանն իր իրավասության սահմաններում կձեռնարկի դրանց լուծմանն ուղղված անհրաժեշտ միջոցներ:
[b]ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1935 դիտում
11:33 10-08-2018
Մարդու իրավունքների պաշտպանն աշխատանքային խումբ է գործուղել Շուռնուխ գյուղ
Այս բաժնից
808 դիտում
12:31 25-11-2024
Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախևառաջ ապտակ էր Փաշինյանին. Շարմազանով
679 դիտում
11:53 25-11-2024
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը մասնակցելու է Գյումրիի ընտրություններին