13107 դիտում
17:18 11-08-2018
Նախկինում առողջական խնդիրների պատճառով տարկետում ստացածներից 600 քաղաքացի զորակոչվել է բանակ
Հիվանդությունների պատճառով զինվորական ծառայությունից ազատվածների թիվը նախորդ տարիների համեմատ նվազել է:
«[url=https://armenpress.am/arm/news/943560.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՊՆ հանրապետական հավաքակայանում, օգոստոսի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը:
«Այս տարի, նախկինում առողջական խնդիրներ ունենալու պատճառով տարկետում ստացածներից, բանակ զորակոչվել է 600 ավել ավագ տարիքի տղա: Հիմնականում երիտասարդության շրջանում տարածված են սրտանոթային, մաշկային, էնդոկրին, նեյրոհոգեբուժական հիվանդություններ, ինչի պատճառով էլ զինվորական ծառայության չեն զորակոչվում: Հոգեբուժական հիվանդությունների մի մասը հիմնականում լինում են ինքնավնասումներ: Այդպիսի դեպքեր հիմնականում լինում են Շիրակի, Լոռու, Արմավիրի մարզերում: Սրտանոթային հիվանդություններ ունենում են հիմնականում Գեղարքունիքի, Սյունիքի, Կոտայքի, Տավուշի մարզերում»,- ընդգծել է Մուրադյանը:
Գեներալ-մայորի խոսքով՝ տարկետումների մի մասի պատճառը լինում են վիրահատությունները՝ սրտի բաց վիրահատություն, էխինոկոկ, էնդոկրին և այլն:
«Վերջերս, շատացել են լյարդի մեծացման դեպքերը, ինչպես նաև ալերգիկ հիվանդություններն են աճում և պարբերականը (Երևանյան հիվանդություն)»,- նշել է ՀՀ զինվորական կոմիսարը:
Նրա խոսքով՝ եղել է նաև երկու դեպք, որ ինչ-ինչ առողջական խնդիրների պատճառով տղաներին բանակ չեն զորակոչել, բայց իրենք դիմել են զինվորական ծառայություն անցնելու համար: Նրանցից մեկին, ով 26 տարեկան է, հոգեբուժական հիվանդանոցում հետազոտել են և նրան չեն զորակոչի, մինչև տարկետման ժամկետն ավարտվի, իսկ երկրորդ տղան՝ զորակոչվել է:
Նմանատիպ նյութեր
1502 դիտում
21:45 07-02-2014
«Մայնց»-ի պաշտպանը կարող է բանակ զորակոչվել
1357 դիտում
17:40 26-08-2024
Մալխաս Ամոյանը և Արսեն Հարությունյանը զորակոչվել են բանակ (տեսանյութ)
724 դիտում
18:23 07-04-2023
Արցախում 1,030 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից
Այս բաժնից
1342 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ