9688 դիտում
09:29 11-08-2018
ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն ուժի մեջ են մտնելու օգոստոսի 22-ից․ դրա դիմաց վճարելու է հասարակ քաղաքացին․ «Ամերիկայի ձայն»
Ռուսական ռուբլին վերջին օրերի ընթացքում իջավ` հասնելով անցած երկու տարիների ընթացքում ամենացածր մակարդակին, երբ Միացյալ Նահանգները չորեքշաբթի օրը նոր պատժամիջոցներ սկսեց ընդդեմ Մոսկվայի: Ռուսաստանը հերքում է թունավոր նյութով սպանություններ իրականացնելու մասին մեղադրանքները և միևնույն ժամանակ հայտարարում իր կողմից իրականացվելիք պատասխան քայլերի մասին: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4523413.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Ռուսաստանն ԱՄՆ-ի ու Եվրոպական միության պատժամիջոցների տակ հայտնվեց դեռեւս 2014-ին` Ուկրաինայից Ղրիմն իրեն բռնակցելուց հետո: Պատժամիջոցներ, որոնք մեծապես են վնասել այս երկրի տնտեսությունը:
Ինչպես «Ռոյթըրզ» գործակալության տնտեսական հարցերով փորձագետ Դմիտրի Ժդաննիկովն է ասում, Ռուսաստանի ամենամեծ ընկերության` «Ռոսնեֆտ»-ի շուկայական արժեքը կազմում է 60-70 միլիարդ դոլար, այն դեպքում..
«Այն դեպքում, երբ ԱՄՆ-ում գրեթե նույն կարողությամբ «Էքսոն-Մոբիլ»-ի արժեքը հասնում է 350 միլիարդի»:
Կրեմլի խոսնակը փորձում է վստահեցնել ռուսներին, որ երկրի ֆինանսական համակարգը մնում է կայուն: Սովորական քաղաքացիներն էլ այստեղ, կարծես թե, չունեն մեծ մտահոգություններ այս ուղղությամբ:
«Մեր երկիրը պիտի արհամարհի բոլոր այս պատժամիջոցները: Մենք շարունակում ենք ապրել այնպես, ինչպես ապրել ենք: Իսկ պատժամիջոցները չեն ազդելու ո՛չ մեր տնտեսության, ո՛չ էլ մեր ամենօրյա կյանքի վրա»,- ասում է նրանցից Արկադի Լյուբարշկիխը:
Ֆինանսական կորուստները սակայն նախագահ Պուտինին հետ չեն պահում Ուկրաինայի արեւելքում իրականացված ներխուժումը շարունակելուց եւ այլ երկրների քաղաքական գործընթացներին միջամտելուց: Եվ վերլուծաբաններից շատերն են ասում, որ պատժամիջոցները չեն տալիս ցանկալի արդյունքը:
«Արևմուտքը հույս ուներ, որ որքան ճնշում բանեցնի Պուտինի վրա ու որքան խստացնի պատժամիջոցները, այնքան ավելի մեծ դժգոհություն կառաջանա Ռուսաստանի քաղաքական կյանքում ու բիզնես շրջապատում, ինչը կստիպի Պուտինին հրաժարվել իր ուղուց: Սակայն դա տեղի չի ունենում: Ավելին` անցած չորս տարիներին ականատես ենք եղել հակառակ ազդեցության»:
Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն ուժի մեջ են մտնելու օգոստոսի 22-ից: Նախորդների համեմատ դրանք շատ ավելի խիստ են, ու կա կարծիք նաև Ռուսաստանում, որ դրա դիմաց վճարելու է հասարակ քաղաքացին:
Նմանատիպ նյութեր
7035 դիտում
10:18 26-07-2017
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ԱՄՆ-ում օրենք կդառնան. «Ամերիկայի ձայն»
3227 դիտում
12:35 10-02-2015
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ուժի մեջ կմնան. Օբամա
Այս բաժնից
1480 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»