ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հայտնել է, որ ռուսական ագրեսիան Ուկրաինայում միայն ամրապնդել է միջազգային հանրության միասնությունը:
Ըստ Օբամայի, ԱՄՆ-ն և Գերմանիան անհրաժեշտ են համարում ուժի մեջ թողնել Ռուսասատանի դեմ պատժամիջոցները: Դա Ռուսաստանին հասկացնել կտա, որ եթե Մոսկվայի ներկայիս դիրքորոշումը չփոխվի, ապա միջազգային մեկուսացումը կշարունակվի:
Նա նաև նշել է, որ միջազգային հանրությունը նախկինի պես կողմ է Ռուսաստանի հետ խնդիրները դիվանագիտորեն լուծելուն: