211652_close_icon

Սերժ Սարգսյանն Արցախում հանդիպել է Բակո Սահակյանի հետ. ի՞նչ են քննարկել․ «Ժողովուրդ»

views-count19623 դիտում article-date 09:15 11-08-2018
«Ժողովուրդ» թերթի էլեկտրոնային տարբերակում կարդում ենք. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ օրեր առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Իտալիայից վերադարձել էր Հայաստան: Սարգսյանը կարճ ժամանակ մնացել էր Երևանում, այնուհետև մեկնել Արցախի Հանրապետություն՝ տեսակցելու մորը: «Ժողովուրդ» օրաթերթին նրա Արցախ այցից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեր տեղեկություններով այնտեղ գտնվելու ընթացքում Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Արցախի ղեկավարության հետ: Հանդիպումների ընթացքում քննարկել են Արցախի ներկա վիճակը, ընթացող զարգացումները, ինչպես նաև՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը, որը և՛ Բակո Սահակյանի, և՛ Սերժ Սարգսյանի համար անակնկալ է եղել: Այնուհետև քաղաքական զրույցները շարունակվել են նաև ճաշի սեղանի շուրջ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա էլեկտրոնային համարում։[/b]

Նմանատիպ նյութեր