211652_close_icon
views-count4628 դիտում article-date 23:55 10-08-2018

Բուխարեստում հակակառավարական խոշոր ցույց է տեղի ունեցել․ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հակակառավարական մեծամասշտաբ ցույցեր են անցկացվել, որին մասնակցել են նաև ռումինական սփյուռքի ներկայացուցիչներ տարբեր երկրներից։ Հաղորդում է [url=http://www.mediafax.ro/social/mitingul-diasporei-incidente-violente-piata-victoriei-jandarmeria-trimis-batalionul-interventie-36-persoane-au-avut-nevoie-ingrijiri-medicale-jandarmii-au-folosit-gaze-lacrimogene-galerie-foto-video-17403627]mediafax.ro[/url] պորտալը։ Բուխարեստում հակակառավարական ցույցի մասնակիցները ուրբաթ օրը հավաքվել էին կառավարության շենքի դիմաց հրապարակում, արգելափակել են երթևեկությունը և փորձել են քանդել շենքի ցանկապատը: Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ շշեր և այլ իրեր են նետել: Ցուցարարները բախվել են ոստիկանության հետ, ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել: Բախումների հետևանքով 36 մարդ վիրավորվել է, այդ թվում` երկու իրավապահ։ Մեկի ականջն է վնասվել, մյուսի մատը կոտրվել է: Տուժած ցուցարարերի մեծ մասը աչքի գրգռում է ստացել: Նախնական տվյալների համաձայն, միայն 2 հոգի են հոսպիտալացվել։ Ռումինիայից դուրս ռումինացի 3 միլիոն քաղաքացիներ են ապրում։ Եվ նրանցից շատերն ասում են, որ ստիպված են երկրից հեռացել «կոռուպցիայի, կենսամակարդակի ցածր մակարդակի և հնարավորությունների բացակայության պատճառով»։ Նշվում է, որ արտերկրում աշխատող ռումինացիները անցյալ տարի 4,6 մլրդ դոլար մասնավոր փոխանցումներ են կատարել իրենց հայրենակիցներին։ Ցուցարարները պահանջում են ցրել Ռումինիայի գործող կառավարությունը, կազմակերպել արտահերթ ընտրություններ, ապահովել անկախ արդարադատական համակարգ։ Ընդհանուր առմամբ բողոքի ցույցերի մասնակիցները ձևակերպել են 20 պահանջ։ Նշվում է նաև, որ Ռումինիայի կառավարությունը չի մեկնաբանում ցուցարարների պահանջները։ Իսկ վարչապետ Վիորիկա Դենչիլեն այս շաբաթ արձակուրդում է:

Նմանատիպ նյութեր